
Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց Կրամնիկին. Հավակնորդների մրցաշար

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պարտություն կրեց հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն էր: Հայ գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, սակայն 27-րդ քայլին անձնատուր եղավ:
Մյուս պարտիաներում ոչ-ոքի խաղացին Ուեսլի Սոն և Դին Լիժենը: