Փորձագետները Brexit-ն առանց առևտրի մասին համաձայնագրի գնահատել են տարեկան 80 մլրդ դոլար
Եվրամիությունից առանց լիարժեք առեւտրական համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը (այսպես կոչված կոշտ Brexit) բրիտանական եւ եվրոպական ընկերություններին վնաս կհասցնի տարեկան մոտավորապես 58 մլրդ ֆունտ ստեռլինգի չափով (80,4 ):
Այդ մասին ասված է Oliver Wyman կոնսալտինգային ֆիրմայի եւ Cifford Chance իրավաբանական ֆիրմայի հետազոտության մեջ: Ինչպես հայտնել է CNBC-ն, փորձագետները ԵՄ-ի արտահանողների պոտենցիալ կորուստները գնահատում են տարեկան 31 մլրդ ֆունտ, բրիտանական ընկերություններինը՝ տարեկան 27 մլրդ ֆունտ: