
Մահացել է Օլեգ Տաբակովը

Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոնի եւ «Տաբակերկա»-ի գեղարվեստական ղեկավար Օլեգ Տաբակովը: Այդ մասին հայտնել է թատրոնի մամուլի ծառայությունը:
82-ամյա Տաբակովի հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի վերջին: Ավելի ուշ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր հայտնվում այն մասին, որ արտիստին միացրել են թոքերի արհեստական օդափոխման ապարատին, չնայած Ամանորին նրա վիճակի բարելավմանը: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, բժիշկները հավաստել են, որ Տաբակովի հարազատները հոգեւորականի էին հրավիրում հիվանդանոց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: