Բաժիններ՝

Մահացել է Givenchy ֆրանսիական նորաձևության տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին

Հայտնի ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին մարտի 12-ին մահացել է: Ինչպես հաղորդում է The Sun պարբերականը, Givenchy հայտնի ֆրանսիական նորաձևության տան հիմնադրի մահը վրա է հասել քնի մեջ 91 տարեկանում:

Նրա մահվան մասին հայտնել է դիզայներ Ֆիլիպ Վենեն: «Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ Յուբեր դե Ժիվանշին մահացել է»,- նշել է նա՝ հայտնելով, որ հարազատները կիսում են կորստի ցավը:

Ժիվանշին ծնվել է1927 թվականի փետրվարի 21-ին: 1952 թվականին հիմնել է Givenchy նորաձևության տունը, որը զգեստներ է մոդելավորել հայտնի շատ դեմքերի համար, ինչպես օսկարակիր դերասանուհի Օդրի Հեփբերնը կամ ԱՄՆ Առաջին տիկին Ջեքի Քենեդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031