
Արևելյան Գութայում ամենաբազմամարդ հանրահավաքն է անցկացվել զինյալների դեմ

Քաֆր-Բաթնա փոքր քաղաքի հազարավոր բնակիչներ են մասնակցել Արեւելյան Գութայում զինյալների դեմ անցկացված հանրահավաքին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է սիրիացի իրավապաշտպան եւ հասարակական գործիչ Ամար Ջամալը։
«Այսօր Քաֆր-Բաթնայում կայացել է ամենազանգվածային հանրահավաքը զինյալների դեմ: Փողոց է դուրս եկել մինչեւ 10 հազար մարդ՝ իրենց բնակավայրից հեռանալու զինյալներին ուղղված պահանջով»,-պատմել է իրավապաշտպանը: Ջամալի խոսքով՝ քաղաքացիները կարգախոսներ էին վանկարկում ի պաշտպանություն բանակի եւ կառավարության եւ զինյալներից պահանջում էին կամ հեռանալ, կամ խաղաղ բնակչության համար անարգել անցում ապահովել դեպի հումանիտար միջանք:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Արեւելյան Գութայում կանոնավոր կերպով հանրահավաքներ են անցկացվում զինյալների դեմ: Մի շարք բնակավայրերի բնակիչներ կենտրոնական հրապարակներում բարձրացրել են Սիրիայի պետական դրոշներն ու զինյալներից պահանջել են հեռանալ Գութայից եւ հումանիտար միջանցքներից օգտվելու հնարավորություն ընձեռել: Արեւելյան Գութայում գործող զինված ավազակային կազմավորումներն ամեն օր Դամասկոսը գնդակոծում են հրթիռներով ու ականանետներով: Կրակային խոցման գոտում են գտնվում ինչպես քաղաքի ծայրամասերը, այնպես էլ կենտրոնական շրջանները: