Բաժիններ՝

Քաղցկեղից ու շաքարախտից տառապող օտարկրացիներին արգելել են ապրել Քուվեյթում

Քուվեյթ աշխատելու եկող այն օտարերկրացիները, որոնք տառապում են քաղցկեղից, շաքարախտից եւ մի շարք այլ ոչ վարակիչ հիվանդություններից, այլեւս չեն կարողանա կեցության իրավունք ստանալ այդ երկրում:

Այդ մասին հայտնել է Al Arabiya-ն: Ընդհանուր առմամբ Քուվեյթի առողջապահության նախարարությունը նշել է 22 հիվանդություն, որոնք այժմ իրավունք չեն տալիս մշտապես բնակվել երկրում: Դրանց թվում են երիկամային անբավարարությունը, տեսողության հետ կապված խնդիրները, արյան բարձր ճնշումը, դիարեան: Արդեն կեցության իրավունք ունեցողներն այդ հիվանդությունների հայտնաբերման դեպքում չեն արտաքսվի:

Ինչպես նշվում է, նոր միջոցառումներն ուղղված են առողջապահական ծախսերի կրճատմանը, ինչպես նաեւ երկիր աշխատունակ միգրանտների ժամանումն ապահովելուն, գրում է Stepfeed-ը: Առողջապահության նախարարությունում պարզաբանել են, որ այն նաեւ իբր համապատասխանում է Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊՑԱՊՀԽ) տակավին 2001 թվականին ընդունված որոշմանը: Հրատարակությունը նշում է, որ 2017 թվականի աշնանը Քուվեյթը երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ ավելացրել է բուժսպասարկման գները ներգաղթյալների համար:

Դա տեղի է ունեցել մի խումբ խորհրդարանականների հայտարարություններից հետո, որոնք պնդում են, որ Պարսից ծոցի պետությունները նվազող նավթաեկամուտների պատճառով այլեւս չեն կարող իրենց թույլ տալ բուժօգնություն տրամադրել ցածր գներով կամ անվճար: Նրանք նաեւ նշել են, որ երկրում, որը 70 տոկոսով բաղկացած է միգրանտներից, նման միջոցառումները կօգնեն նվազեցնել առողջապահության ոլորտի ծանրաբեռնվածությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031