Բաժիններ՝

«Ֆուտբոլից հասկացողները գիտեն, որ Բենզեման շատ լավն է». Զինեդին Զիդան

Վերջակետ:

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է Քարիմ Բենզեմայի քննադատներին:

«Պետք չէ ասել՝ արդյոք Բենզեմայի քննադատությունն արդարացի է, թե ոչ: Ես հետաքրքրված եմ այն աշխատանքով, որը նա կատարում է: Ես կցանկանայի, որպեսզի նա խփեր, որովհետև նա պահեր ունենում է: Բայց Բենզեման այլ աշխատանք էլ է լավ կատարում:

Ես չեմ ցանկանում որևէ մեկին ինչ-որ բան համոզել: Կան մարդիկ, որոնք հասկանում են ֆուտբոլից: Եվ նրանք գիտեն, որ Բենզեման շատ լավն է: Միշտ կգտնվեն ֆուտբոլիստներ, որոնց սիրում են կամ չեն սիրում:

Քարիմն 9 տարի անցկացրել է «Ռեալում» և ես պետք է պաշտպանեմ նրան: Նրա արդյունքները խոսում են իրենք իրենց մասին: Նրանքքննադատում են այն բանի համար, որ նա չի խփում, բայց նա այլ օգուտ է բերում թիմին: Իսկ գոլեր կլինեն»,- Զիդանին է մեջբերում Marca-ն:

Ընթացիկ մրցաշրջանի 32 պաշտոնական խաղերում Բենզեման դարձել է 8 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս