
Ռիհադ Մահրեզը հայտարարել է կարիերայի ավարտի մասին

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը հայտարարել է, որ որոշել է ավարտել խաղացողի կարիերան:
«Շատ բժիշկների հետ կոնսուլտացիաներից հետո ես որոշեցի ավարտել կարիերաս:
Քանի որ խաղացողի իմ կարիերան մոտենում է ավարտին, ես կցանկանայի ինչ-որ բան ասել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ բարության և աջակցության համար, որը ցուցաբերվել է իմ նկատմամբ այս անհավանական քաղաքում, որն ընդմիշտ կմնա իմ սրտում»,- գրել է Մահրեզը:
Ամռանը 27-ամյա ալժիրցուն ցանկանում էին ձեռք բերել «Ռոման», «Չելսին» և «Բարսելոնան», իսկ հունվարին՝ «Մանչեսթեր Սիթին», բայց ակումբները չկարողացան պայմանավորվել «Լեսթերի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը