Ազատվում ենք մազերի հետ կապված խնդիրներից՝ մեղրով շամպունի օգնությամբ

Շուկայում վաճառվող միջոցները մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են վնասել մազերին։ Fithacker.ru-ն գրում է, որ մազերի մասին հոգ տանելու հրաշալի միջոց է մեղրով շամպունը։

  • Մեղրը կարգավորում է գլխամաշկի pH-ը և պայքարում թեփի դեմ։
  • Մեղրը հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի։
  • Մեղրը գլխամաշկից չի հեռացնում պաշտպանիչ յուղերը։ Մազերը ժամանակի ընթացքում կդառնան ավելի քիչ յուղոտ։
  • Մեղրը խոնավեցնում է մազերը։
  • Դրա օգտագործման արդյունքում մազերը կարող եք հազվադեպ լվանալ։

Ինչպես պատրաստել մեղրով շամպուն. բաղադրիչներ

  • մեղր
  • ջուր
  • մի քանի կաթիլ եթերային յուղ՝ ըստ ցանկության։

1 ճաշի գդալ մեղրը խառնեք 3 ճաշի գդալ ջրի հետ։

Ցանկության դեպքում խառնուրդին 2-3 կաթիլ եթերային յուղ ավելացրեք։

Կարդացեք նաև

Մի քանի կաթիլ շամպունը քսեք թաց մաշկին, լվացեք։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս