Ինչո՞ւ որոշվեց նախագահի ընտրության քննարկումները նշանակել մարտի 1-ին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչո՞ւ որոշեցիք նախագահի ընտրության քննարկումները նշանակել մարտի 1-ին, որը ոչ բարենպաստ ֆոն է եւ կարող է հիմնական լեյտմոտիվ դառնալ ընդդիմության համար, չէ՞ որ նախօրոք ասվել էր, որ քննարկումների եւ ընտրության օրը մարտի 2-ն է՝ հարցրինք իշխանական աղբյուրին:
«Կարծում եմ` որեւէ փոփոխություն էլ չի եղել. մարտի 1-ին ենք սկսելու, որպեսզի ժամանակի առումով կաշկանդված չլինենք՝ հնարավոր է քննարկումները երկար տեւեն` ծրագրային ելույթ, հարց ու պատասխան, ելույթներ-մտքերի փոխանակում»:
Թե՞ մտավախություն ունեք, որ առաջին փուլով չի անցնի, 2-րդ փուլի համար լյուֆտ թողեցիք։
«Նախ հավատացած եմ` 2-րդ փուլ չի լինի, մեր թեկնածուն, ինչպես մեր առաջնորդն է ասել, կանցնի մեծ կոնսոլիդացիայի պայմաններում, լինելու դեպքում էլ ոչ մի խնդիր չկա՝ կընտրվի ավելի քիչ ձայներով»:
Իսկ եթե քննարկումները կարճ տեւեն, հնարավո՞ր է քվեարկությունը նույն օրը լինի: «Չեմ կարծում, հարցի քննարկումից հետո ԱԺ-ն կանցնի օրակարգի հաջորդ հարցին, իսկ քվեարկությունը կսկսվի հաջորդ օրը, ժամը 10-ից։ Բայց որոշելու է հաշվիչ հանձնաժողովը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: