
Պատահար Սախարովի հրապարակում. կան տուժածներ

Փետրվարի 25-ին՝ ժամը 23:31-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 FS 377 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), «Mercedes Benz S 63 AMG» 05 OM 050 պետհամարանիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Mercedes Benz C180» 34 RD 776 պետհամարանիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Ռ. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes»-ի վարորդը և ուղևոր՝ 1991 թ. ծնված Գ. Թ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվացքներով հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և սահմանազատել տարածքը: