Որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել. գիտնականներ
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ որոշ գեներ մարդու մահվանից հետո շարունակում են գործել: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Nature Communications հանդեսում, գիտական աշխատության մասին հակիրճ պատմում է BBC News հրատարակությունը։
Կենսաբանները տարրալուծել են դոնորների մահվանից հետո 24 ժամվա ընթացքում հավաքված հյուսվածքների նմուշները: Պարզվել է, որ որոշ գեներ շարունակում են գործել, ըստ որում դրանց մի մասն ակտիվացել է սրտի կանգից հետո: Գիտնականները կարծում են, որ բջիջն այդ կերպ է արձագանքում արյունահոսքի դադարի հետ կապված թթվածնի պակասին, սակայն երեւույթի ստույգ պատճառներն առայժմ մնում են անհայտ:
Մասնագետները հուսով են, որ աշխատության արդյունքները կօգնեն ՌՆԹ-ի մակարդակով մշակելու նոր մեթոդներ՝ պարզելու, թե որքան ժամանակ է անցել մարդու մահվանից: