Ոսկե Բուքերյան մրցանակ կհանձնվի վերջին կես դարում դափնեկիր դարձած գրքերից լավագույնին
Ոսկե Բուքերյան մրցանակն առաջին անգամ 2018 թվականի ամռանը շնորհվելու է այն գրքերից լավագույնին, որոնք վերջին կես դարում դարձել են ամենամյա «Բուքերի» դափնեկիր, որն այս տարի նշում էիր 50-ամյա հոբելյանը: Այդ մասին հայտնել է Press Association գործակալությունը:
Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Նախ՝ հինգ մարդուց բաղկացած ժյուրին (գրողներ Ռոբերտ Մաքրամը եւ Կամիլլա Շամսին, պոետ եւ դրամատուրգ Լեմն Սիսեյը, բանաստեղծուհի Հոլլա Մաքնիշը եւ ռադիոհաղորդավար Սայմոն Մայոն) կընտրեն «Ոսկե Բուքերի» անվանակարգված հինգ գիրք: Ցուցակում հայտնվելու համար կպայքարի երբեւիցե Բուքերյան մրցանակի արժանացած 51 գիրք:
Գլխավոր կեսդարյա մրցանակի հինգ անվանակարգորդներից բաղկացած ցուցակը կհայտարարվի մայիսի 26-ին: Ոսկե Բուքերյան մրցանակի դափնեկիրը կորոշվի երկրորդ փուլում ժողովրդական քվեգարկությամբ, որը կշարունակվի մեկ ամիս: Հաղթողը հայտնի կդառնա հուլիսի 8-ին:
Բուքերյան մրցանակն աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկն է: Ամեն տարի, սկսած 1969 թվականից, (հիմնադրվել է դրանից մեկ տարի առաջ), մրցանակը հանձնվում է անգլերեն լեզվով գրող հեղինակին տվյալ տարում Միացյալ Թագավորությունում հրապարակված վեպի համար: 1974 թվականին «Բուքերի» դափնեկիրներ են դարձել միանգամից երկու գրական ստեղծագործություններ:
Տարբեր տարիների պարգեւի դափնեկիրներ են դարձել Սալման Ռուշդին, Բեն Օքրին, Քինգսլի Էմիսը, Ռոդի Դոյլը, Այրիս Մերդոքը: Այն երկու անգամ ստացել են Ջոն Քութզեեն, Փիթեր Քերին եւ Հիլարի Մանթելը: Պարգեւի հինգ դափնեկիրներ՝ Ուիլյամ Գոլդինգը, Նադին Գորդիմերը, Վիդիադհար Նայփոլը, Ջոն Քութզեեն եւ Կաձուո Իսիգուրոն ավելի ուշ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել գրականության բնագավառում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: