Բաժիններ՝

Volkswagen-ը պահպանել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրnղի տիտղոսը

Volkswagen գերմանական խումբը, 2017 թվականի արդյունքներով, պահպանել է աշխարհի խոշորագույն ավտոարտադրnղի տիտղոսը, երկրորդ հորիզոնականում հայտնվել է Renault, Nissan եւ Mitsubishi Motors միացյալ կոնցեռնը՝ երրորդ դիրք մղելով ճապոնական Toyota-ին։

Volkswagen-ն անցյալ տարի վաճառել է ռեկորդային 10,74 մլն ավտոմեքենա, ինչը 2016 թվականի համեմատությամբ ավելի է 4,3 տոկոսով: Բացի համանուն բրենդից, Volkswagen գերմանական ավտոկոնցեռնին պատկանում են Audi, Bentley, Bugatti, Lamborghini, Porsche, SEAT, Skoda մարդատար ավտոմեքենաների մակնիշները, Ducati մոտոցիկլետները, MAN, Scania եւ Volkswagen Commercial բեռնատարները:

Renault-ի, Nissan-ի եւ Mitsubishi Motors-ի միագումար վաճառքներն աճել են 6,5 տոկոսով՝ մինչեւ 10,608 միլիոն, դրանք ներառում են միայն մարդատար եւ փոքրատոննաժ բեռնատար ավտոմեքենաներ, եւ այդ ցուցանիշով կոնցեռնը գերազանցում է Volkswagen-ին: Toyota-ի տարեկան հաշվետվության համաձայն, աշխարհում նրա ավտոմեքենաների վաճառքները 2017 թվականին աճել են 2,1 տոկոսով՝ մինչեւ 10,38 մլն միավոր:

Աշխարհի առաջատար ավտոարտադրողներից առայժմ տվյալներ չկան միայն General Motors-ի վերաբերյալ։ Ընկերությունը հաշվետվություն է ներկայացնելու փետրվարի 6-ին: Սակայն, ինչպես նշում են փորձագետները, Opel եւ Vauxhall եվրոպական բրենդների անցյալ տարվա վաճառքից հետո ամերիկյան կոնցեռնը հազիվ թե կարող է տեղ ակնկալել առաջին եռյակում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս