«Արցախյան պատերազմի ժամանակ ռուսները թուրքերին լավ օգնում էին». Արցախյան պատերազմի առաջին հրամանատար
«Շանս չկար հաղթելու, բայց մենք հաղթեցինք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Արկո):
Նրա խոսքով՝ երբ սկսվեցին լայնածավալ պատերազմական գործողությունները, «մենք թուրքերի հետ մնացինք մենակ». «Ընդ որում, կարելի է ասել՝ մեն-մենակ չէ, ռուսները թուրքերին լավ օգնում էին: Նույնիսկ Կիրովաբադի ռուսական բրիգադը թուրքերի կողմից ամբողջ սպայակազմով և զինվորներով կռվում էր մեր դեմ: Մինչև 1992 թվականը հրամանատարը ես էի, ոնց հաշվում էինք հարաբերակցությունը, պարտվում էինք: Շանս չկար հաղթելու, բայց մենք հաղթեցինք: Այսօր, փառք Աստծո, բավականին զենք ունենք: Եթե մենք կարող ենք Ադրբեջանին 1 կամ 2 անգամ ոչնչացնենք, իրենք՝ մեզ՝ 10 կամ 20, մեզ համար դա հերիք է, որ մի անգամ մենք կարողանանք նրանց ոչնչացնենք, ու մենք դա կանենք»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: