
«Գրանդ Հոլդինգը» թափուր աշխատատեղեր ունի

«Գրանդ Հոլդինգ» ընկերությունը թափուր աշխատատեղեր ունի: Ընկերությանն ավելի քան 50 մասնագիտությունների գծով աշխատողներ են անհրաժեշտ՝ փականագործներից, խառատներից, բանվորներից մինչեւ քիմիկոսներ, իրավաբաններ ու դիզայներներ:
«Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերություններից յուրաքանչյուրում աշխատանք կգտնի արձրագույն եւ միջին մասնագիտական կրթությամբ ցանկացած ոք: Մասիսում գտնվող ընկերություններում աշխատանքի անցնելու դեպքում ընկերությունը կտրամադրի փոխադրամիջոց: Աշխատանքի ընդունվելու համար պարզապես պետք է այցելել կադրերի բաժին եւ տեղում հայտ լրացնել:
Ընդունվում են նաեւ էլեկտրոնային դիմումները: Թափուր աշխատատեղերի եւ դրանց համար դիմելու կարգի մանրամասները դիտեք տեսանյութում: