Բաժիններ՝

«Ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ սովորելու ցանկությունը». Ֆուտբոլային ինտելեկտուալը 38 տարեկան է

Աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը՝ Խավին, 38 տարեկան է: Երկար տարիներ Խավին եղել է լեգենդար Իսպանիայի հավաքականի առաջատարներից: Խավիի օգնությամբ հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Իսպանիայի առաջնությունում 8 հաղթանակ, 4 անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող, 3 Իսպանիայի Գավաթ և շատ ու շատ այլ մրցանակներ, որ նվաճեց ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» հետ:

Խավիին անվանում են ֆուտբոլային ինտելեկտուալ, սակայն, դրա հետ մեկտեղ՝ իսպանացի ֆուտբոլիստը նաև շատ հետաքրքիր մտքեր է արտահայտել իր կարիերայի ընթացքում:

«Ամենակարևորը ոչ թե հաղթանակն է, այլ սովորելու ցանկությունը»։

«Բավարարվելը նրանով, ինչին հասել ես, դեգրադացիայի առաջին քայլն է»։

«Ես սիրում եմ կարդալ թերթեր։ Ես ապրում եմ ֆուտբոլով, այնպես որ, պետք է իմանամ՝ ինչ է կատարվում»։

«Խաղը կառավարում է նա, ում մոտ գնդակն է»։

«Լեո Մեսսին լավագույնն է աշխարհում։ Նա ավելի լավն է, քան Պելեն, Մարադոնան կամ Կրոյֆը»։

«Ես ֆուտբոլային ռոմանտիկ եմ, ինչպես Յոհան Կրոյֆը։ Մենք սիրում ենք հարձակվողական ֆուտբոլ, որն ուրախացնում է»։

«Մի անգամ Բեռնաբեուից վերադառնալիս ես նամակ ստացա Իկեր Կասիլիասից։ «Այս գոլը ես երբեք չեմ ների քեզ»,- գրել էր նա»:

«Մինչև գնդակն ընդունելը դու պետք է իմանաս՝ ինչ է պետք անել դրա հետ»։

«Մարդիկ ուզում են տեսնել գեղեցիկ ֆուտբոլ, ներկայացում, իսկ «Բարսելոնան» բավարարում է նրանց պահանջները»։

«Անգլիան ֆուտբոլի օրորոցայինն է, ֆուտբոլի սիրտն ու հոգին»։

« Կա 2 տեսակի ֆուտբոլ՝ ֆիզիկական ֆուտբոլ և տաղանդի ֆուտբոլ»։

«Երբ ամեն ինչ այնպես չի լինում, միանգամից հեռացնում են մարզչին, որովհետև 25 ֆուտբոլիստի հետ հարցերը լուծելը բարդ է»։

«Փողն ինձ համար էական չէ։ Չէ՞ որ ես «Բարսելոնայի» երկրպագու եմ դեռ մանկուց»։

«Անդրես Ինիեստան իմ լավագույն պարային զույգն է ֆուտբոլում»։

«Հարգանքն ու դաստիարակությունը վերջին բանն է, որ կարող ես կորցնել»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս