
««Ռեալի» պարտության մեջ մեղավորը ես եմ, սա իմ անձնական ձախողումն է». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Իսպանիայի գավաթից դուրս մնալու մասին:
«Ակնհայտ է, որ սա իմ ձախողումն է: Ես եմ կրում արդյունքի համար ամբողջ պատասխանատվությունը: Մենք չխաղացինք մեր ֆուտբոլը, հատկապես՝ առաջին խաղակեսում: Թիմը բավարար լավը չէր: Մենք չխաղացինք այնպես, ինչպես որ պետք է խաղայինք:
Սա շատ բարդ, ցավոտ պահ է ակումբում բոլորի համար: Մենք կվերլուծենք այս պարտությունը, հատկապես՝ ես, որովհետև ես եմ կրում պատասխանատվություն թիմի արդյունքների համար: Մենք չկարողացանք շտկել դրությունը, մենք 90 րոպե ունեինք, բայց չկարողացանք: Հիմա պետք է մտածել կայանալիք խաղերի մասին. մոտակա հանգստյան օրերին մենք ևս մեկ խաղ ունենք: Մեզ այլ ելք չի մնում, քան շարունակել աշխատելը»,- Զիդանի հետխաղյա մեկնաբանություններն է մեջբերում իսպանական Marca պարբերականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը