Անհավանական օգտակար մթերք․ ժելատին օգտագործելու 10 պատճառ
Ժելատինն ամինաթթուներ է պարունակում, որոնք «պատասխանատու են» մաշկի, մազերի, եղունգների աճի համար։ Fithacker.ru-ն գրում է, որ այն կարգավորում է քաշն ու ամրացնում իմունիտետը։ Ժելատինը նաև հակաբորբոքային հատկություններ ունի, ինչի արդյունքում նպաստում է վերքերի արագ ապաքինմանը, առողջ քուն ապահովում։
Ժելատինի օգտակար հատկությունները
• Օգտակար է հոդերի ու ոսկորների առողջությանը։
• Լավացնում է նյութափոխանակությունը։
• Հագեցած է սպիտակուցներով։
• Կերատին է պարունակում։
• Օգնում է ազատվել տոքսիններից։
• Օգնում է նյութափոխանակության համակարգի աշխատանքին, կանխարգելում խնդիրների առաջացումը։
• Օգնում է արագացնել վերքերի ապաքինումը։
• Մեծ քանակով կոլագեն է պարունակում։
• Օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։
• Նպաստում է հանգիստ քնին։
Բաղադրիչներ
• 3 ճաշի գդալ ժելատին
• 1 բաժակ թարմ ելակ
• 1 բաժակ կանաչ թեյ
• 1 բաժակ նարնջի՝ թարմ քամած հյութ
• մեղր։
Պատրաստման եղանակը
Մեղրով կանաչ թեյ պատրաստեք։ Դրեք կրակին, ավելացրեք ժելատինը, լավ խառնեք, մինչև այն լուծվի։ Որոշ ժամանակ թողեք սառչի։ Ավելացրեք նարնջի հյութը, լավ խառնեք։ Սառնարանում թողեք նվազագույնը 3 ժամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը