8 միջոց ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու համար
Եթե ուզում եք հաջողություններ գրանցել ձեր մասնագիտությունում, ապա պետք է աճեք և զարգանաք ոչ միայն՝ որպես պրոֆեսիոնալ, այլև՝ որպես անհատ: Պետք է սկսել ավելի լայն մտածել, զարգացնել ինտելեկտուալ կարողություններն ու ձգտել անընդհատ նոր բան սովորել:
Lifehacker-ն առաջարկում է ինտելեկտուալ կարողությունները զարգացնելու 8 միջոց:
1. Լայնացրեք ձեր մտահորիզոնը
Անծանոթ և նոր տպավորությունները կարող են շատ բան սովորեցնել: Անծանոթ իրավիճակներում ուղեղը ստեղծում է նոր նեյրոնային ճանապարհներ, որոնք ամրանում են, երբ իրավիճակը կրկնվում է: Դրա համար, երբեմն փորձեք դուրս գալ ձեր հարմարավետության զոնայից՝ այցելեք նր տեղեր, գնացեք աշխատանքի մեկ այլ ճանապարհով, և այլն:
2. Փորձեք ստեղծարար մտածել
Հաջողությունը միշտ սկսվում է գաղափարից: Մի կաղապարեք ձեզ շրջանակներով, միացրեք երևակայությունը: Երբ մտածում եք նոր գաղափարներ, կարողանում եք ավելի հեշտ գտնել լուծումներն ու ծանոթանալ նոր մարդկանց հետ:
Ստեղծարար մտածելակերպ ունեն բոլորը, անհրաժեշտ է միայն անել այն ակտիվացնելու քայլեր:
3. Կարդացեք
Շատերն անցկացնում են իրենց օրերը միայն աշխատելով և մոռանում են զվարճանալու և հանգստանալու մասին: Սակայն անհատական աճը կապված չէ միայն գործնական ինֆորմացիայի հետ: Ցանկացած նյութի ընթերցանություն օգտակար է ուղեղի համար, քանի որ այն զարգացնում է երևակայությունը:
4. Զարգացրեք ուղեղի ճկունությունը
Կան մի շարք հավելվածներ և խաղեր, որոնք սովորեցնում են խնդիրների լուծման նոր տարբերակներ և նպաստում են ուղեղի ճկունության զարգացմանը;
Ուղեղի նեյրոճկունությունը հատկություն է, որը թույլ է տալիս ուղեղին ստեղծել նոր նեյրոնային կապեր: Որքան ճկուն է ուղեղը, այնքան արագ և հեշտ է այն ընկալում նոր տեղեկատվությունը:
5. Անընդհատ սովորեք
Որպեսզի հասնեք հաջողության, պետք է անընդհատ նոր բաներ փնտրեք ձեր գործունեության ոլորտում: Ձգտեք զբաղվել նոր բաներով, ստանալ նոր գիտելիքներ:
Որքան շատ դուք սովորեք, այնքան հեշտ կլինի ռազմավարության մշակումն ու որոշումների կայացումը:
6. Զբաղվեք սպորտով
Ֆիզիկական ակտիվությունը ոչ միայն օգնում է ավելի լավ տեսք ունենալ, այլև նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը:
Ավելի խելացի դառնալու և սթրեսը հաղթահարելու ամենահեշտ և արդյունավետ միջոցը շատ շարժվելն ու ֆիզիկապես լավ վիճակում լինելն է:
7. Հագեցեք քնից
Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ քնից չհագենալն ազդում է ինտելեկտուալ կարողությունների վրա: Քնից հագենալ պետք է ավելի ուշադիր և ակտիվ լինելու համար:
Առողջ քունն անմիջականորեն կապված է կյանքի որակի և հաջողության հետ:
8. Ճիշտ հագնվեք
Ապացուցված է, որ հագուստը կարող է ազդել ինտելեկտուալ կարողությունների վրա: Ըստ Enclothed cognition-ի հետազոտության՝ սպիտակ բժշկական խալաթներով մարդիկ ավելի կնտրոնացած և ուշադիր են աշխատել, քան սովորական հագուստով մարդիկ:
Հագուստն առաջինն է, որ ներկայացնում է ձեզ: Պետք է ընտրել այնպիսի հագուստ, որի մեջ դուք ձեզ վստահ կզգաք: Սակայն չպետք է մոռանալ նաև, որ հագուստը պետք է լինի հարմարավետ:
Սիրարփի Աղաբաբյան