Բաժիններ՝

Rush ռոք-խումբը դադարեցնում է իր գոյությունը

Կանադական Rush ռոք-խումբը դադարեցնում է իր գոյությունը: Այդ մասին Globe and Mail թերթին հայտարարել է կոլեկտիվի 64-ամյա կիթառահար Ալեքս Լայֆսոնը:
«Երկու տարուց փոքր-ինչ ավելի է անցել Rush-ի վերջին հյուրախաղային շրջագայության պահից: Մենք կրկին հյուրախաղերի գնալու կամ եւս որեւիցե բան ձայնագրելու պլաններ չունենք,- ասել է նա:- Մենք ամեն ինչ արել ենք, … մենք զգացինք, որ դա բավական է»:

Rush խումբը հիմնվել է 1968 թվականին Տորոնտոյում: 1994 թվականին Rush-ը ներառել են Կանադական երաժշտության փառքի սրահում, 2010 թվականին հայտնվել է խմբի սեփական աստղը Հոլիվուդի Փառքի ծառուղում, իսկ 2013 թվականին Rush-ի կատարողներն ընտրվել են Ռոք-ն-ռոլի փառքի սրահում:

Երաժիշտներն ընդամենը ձայնագրել են 20 ալբոմ, որոնցից շատ կոմպոզիցիաներ դարձել են «ոսկե» կամ «պլատինե»: Clockwork Angels վերջին ալբոմը կոլեկտիվը թողարկել է 2012 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս