Բաժիններ՝

«Իմ կարծիքով՝ Ալեքսիսը ցանկանում էր մնալ «Արսենալում». Ռոբեր Պիրես

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը կարծիք է հայտնել, որ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված հարձակվող Ալեքսիս Սանչեսը դեմ չէր լոնդոնյան ակումբում մնալուն, բայց դրա հետ մեկտեղ՝ ղեկավարությունից պահանջում էր ուժեղացնել կազմը:

«Իմ կարծիքով՝ Ալեքսիսը ցանկանում էր մնալ «Արսենալում»: Ես չեմ խոսել նրա հետ, բայց ըստ իմ զգացողությունների՝ նա լավ էր հանդես գալիս «Արսենալում» և ուզում էր, որպեսզի ակումբը գումար ծախսի նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու համար: Դա իմ կարծիքն է, և ես կարող եմ սխալվել:

Եթե դու ունես Սանչեսի նման ֆուտբոլիստ, ապա նախ՝ պետք է երկարաձգել նրա հետ պայմանագիրը, իսկ հետո՝ գնել նոր ֆուտբոլիստներ և փորձել հաղթել առաջնությունը: Չեմ հասկանում, թե ինչու այնպիսի ակումբը, ինչպիսին «Արսենալն» է, տալիս է իր լավագույն ֆուտբոլիստներին մրցակիցներին»,- Պիրեսին է մեջբերում La Tercera-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031