Բաժիններ՝

Ռյա Թազա-Ապարան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը

Հունվարի 23-ին, ժամը 09:39-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ռյա Թազա-Ապարան հատվածի 7-րդ կմ-ին «Toyota Prado» մակնիշի 077 CO 01 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Է. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս