Կիմիխը Գերմանիայի հավաքականի 2017թ. լավագույն ֆուտբոլիստն է
«Բավարիայի» պաշտպան Յոշուա Կիմիխը, ըստ երկրպագուների կարծիքի, ճանաչվել է Գերմանիայի հավաքականի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ:
Գերմանական ֆուտբոլային միության պաշտոնական կայքը երկրպագուների շրջանում քվեարկություն է անցկացրել՝ որոշելու համար, թե ում են նրանք համարում Բունդեսթիմի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ:
Ըստ քվեարկության արդյունքների՝ առաջին տեղը բաժին հասավ Յոշուա Կիմիխին, ով հավաքեց ձայների 45.3 տոկոսը:
Երկրորդ տեղը 37.8 տոկոսով գրավել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը, իսկ երրորդ տեղում է «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ով ստացել է ձայների 4.7 տոկոսը:
2017 թվականին Կիմիխը մասնակցել է Բունդեսթիմի պաշտոնական բոլոր խաղերին՝ գերմանական ազգային թիմի կազմում հաղթելով Կոնֆեդերացիաների գավաթը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը