ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարված են 4 հաղթողների անուններ
ՎՏԲ-Հայաստան Բանկի Companion cards վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված է «Ամսվա հաջողակ» ակցիան: Ակցիայի արդյունքներով 4 հաջողակ արդեն շահել են յուրաքանչյուրը 100 հազ. ՀՀ դրամի չափով մրցանակներ: Հաղթողներ դարձան Բանկի հաճախորդներ` Մարիամ Ռուբենի Մշեցյանը, Երվանդ Մյասնիկի Ալեքսանյանը, Սերյոժա Համազասպի Սարգսյանը, Էդվարդ Թումասի Նահապետյանը:
Ակցիան մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 25-ին և կգործի մինչև 2018թ. ապրիլի 25-ը ներառյալ: Նշված ժամանակահատվածում օգտվելով Companion card վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:
“Ամսվա հաջողակ” ակցիային մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ գործող չօգտագործված վարկային սահմանաչափով Companion card քարտապան հաճախորդները: Companion card վարկային քարտ ստանում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձևակերպելով Բանկում վարկերի հետևյալ տեսակները՝ հիփոթեք, ավտովարկ, ապառիկ վարկ, սպառողական վարկ գույքային ապահովմամբ և առանց գույքային ապահովման:
Ակցիայի գործողության ընթացքում յուրաքանրյուր ամսվա վերջում Բանկը հաղթող է ճանաչում երկու հաճախորդների, ովքեր տվյալ ամսվա ընթացքում ապահովել են իրենց քարտի վարկային գծի օգտագործումն առավելագույն գումարի չափով:
«Ամսվա հաջողակ» ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: