««Ելքը» «ստրախովկա» է անում». Քաղտեխնոլոգ

««Ելքը» միատարր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը նշեց, որ ինքն ավելի շատ հետևում է Նիկոլ Փաշինյանի ելույթներին.

«Նա փաստացի «ստրախովկա» է անում՝ հայտարարելով, որ՝ «եթե չգան…»: Տեխնոլոգիայի առումով՝ ճիշտ է անում, որ ասում է՝ եթե բողոքում եք, պետք է գաք, միանաք, եթե չեք գալիս, ուրեմն՝ չեք բողոքում, ուրեմն՝ սա մեզ համար էլ խնդիր չի լինի, մենք այլ օրակարգային հարցի կանցնենք:

Սա քաղաքական հարց է, քանի որ խնդիրը միայն թանկացումները չեն, իրենք օրենսդրական հարց են ուզում լուծել, որովհետև թանկացումները հենց այնպես չեն եղել, կոնկրետ այս պարագայում եղել է օրենսդրական փոփոխություն, որի հետևանքով եղել են թանկացումներ: Հիմա այդ մարդիկ ուզում են հետողորմյա անեն այդ օրենքները: Այսինքն՝ խնդիրը քաղաքական է»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031