Բաժիններ՝

Ամերիկացի ռեժիսորը հայտնել է «Գալակտիկայի պահապանները 3»-ի թողարկման ժամկետը

Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Գանը, որը նկարահանում է «Գալակտիկայի պահապանները», պատմել է, թե երբ էկրան կբարձրանա սերիայի շարունակությունը: Այս մասին նա հայտնել է Twitter-ում՝ պատասխանելով երկրպագուների հարցերին։

Գանին հարցրել են, թե կլինի արդյոք կինոպատումի երրորդ մասը: «Կթողարկվի 2020-ին»,- պատասխանել է նա: Ռեժիսորը նաեւ հայտարարել է, որ The Walt Disney Company ընկերության կողմից 21th Century Fox ստուդիայի գնումը ոչ մի կերպ չի ազդի երրորդ «Գալակտիկայի պահապանների» պատմության վրա:

Այն մասին, որ Disney-ը 52,4 միլիարդ դոլարով ձեռք է բերել ստուդիան, հաղորդվել է 2017 թվականի դեկտեմբերին: Գնորդին կանցնեն հանրաճանաչ այնպիսի կինոպատումների իրավունքները, ինչպես «Իքս մարդիկ», «Ավատար» եւ «Սիմփսոններ» ֆիլմերը: 2012 թվականին Disney-ը ձեռք էր բերել Lucasfilm ընկերությունը՝ ստանալով «Աստղային պատերազմներ» կինոպատումի իրավունքները:

«Գալակտիկայի պահապանները. Մաս 2» ֆիլմն էկրան է բարձրացել 2017 թվականի գարնանը: Դա 2014 թվականի կատակերգական ֆանտաստիկ մարտաֆիլմի շարունակությունն է, որը հիմնված է Marvel Comics հրատարակչության համանուն պատկերապատումների շարքի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս