Բաժիններ՝

«Ռեալը» ՊՍԺ-ին կառաջարկի փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին Նեյմարի հետ

Պորտուգալացին շատ է ընկել:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ազատվել ոչ միայն Զինեդին Զիդանից, այլ նաև ակումբի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուից:
Ըստ Cadena Ser-ի տեղեկության՝ մոտակա ամռանը Պերեսը հերթական անգամ կսկսի որսը Նեյմարի նկատմամբ: Հիմա մադրիդյան ակումբի ղեկավարը առաջարկի մեջ կներառի նաև Ռոնալդուին: Բանակցությունները կսկսվեն ԱԱ-2018-ի ավարտից անմիջապես հետո:

Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 14 խաղերում դարձել է ընդամենը 4 գոլի հեղինակ: Դա նրա վատագույն արդյունավետությունն է «Ռեալում» անցկացրած 9 մրցաշրջաններում:

Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» 2017թ. օգոստոսին: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 պաշտոնական խաղերում Նեյմարը դարձել է 20 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս