Բաժիններ՝

««Ռեա՞լ». ֆուտբոլն ինձ կտանի այնտեղ, որտեղ որ ցանկանա». Մաուրիսիո Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ ապագայում կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը»:

««Ռեալ» իմ հնարավոր տեղափոխության մասին լուրե՞րը: Ես երջանիկ եմ այնտեղ, որտեղ որ հիմա գտնվում եմ՝ «Տոտենհեմում»: Ֆուտբոլն ինձ կտանի այնտեղ, որտեղ որ ցանկանա: Արգենտինացի ֆուտբոլիստ Խորխե Գրիֆան, ով ինձ համար հայր է, ասում էր ինձ. «Մի մտածիր չափից շատ, հաճույք ստացիր ներկայից, եղիր պրոֆեսիոնալ և պատասխանատու, և այդ ժամանակ ֆուտբոլը քեզ կտանի այնտեղ, որտեղ ուզում ես»,- Պոչետինոյին է մեջբերում Mundo Deportivo-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031