Բաժիններ՝

«Արսենալը» մոտ է «Բորուսիայից» 60 մլն եվրոյով Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ձեռքբերմանը

Sky Sports-ի լրագրող Գիլիեմ Բալագեն հայտարարել է, որ «Արսենալը» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ստորագրելուն: «Մոտ ժամանակներս «Արսենալը» կհաստատի մի քանի տրանսֆեր: Դրանցից մեկը կլինի Օբամեյանգի տեղափոխությունը «Բորուսիայից»:

Լոնդոնցիները պատրաստ են նրա համար վճարել 60 մլն եվրո: «Արսենալը» լավատեսորեն է տրամադրված, և ակումբում գտնում են, որ «Բորուսիան» կընդունի այդ առաջարկը:
«Զինագործները» գտնում են, որ Օբամեյանգը կլնի Սանչեսի իդեալական փոխարինող, և, որ նա լավ տեսք կունենա՝ խաղալով Լյակազետի հետ»,- ասել է Բալագեն:

Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Դորտմունդի գաբոնցի հարձակվողը 73 մլն եվրոյով տեղափոխվելու է չինական «Գուանչժոու Էվերգրանդ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031