Բաժիններ՝

Չավուշօղլուն կրկին մեղադրել է ԱՄՆ-ին Գյուլենին չարտահանձնելու հարցով

Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրքական համայնքի հետ հանդիպմանը քննադատություններ է հնչեցրել ԱՄՆ հասցեին Ֆեթուլլահ Գյուլենին իրենց չարտահանձնելու համար: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Ողջ աշխարհն է հասկացել, թե ինչ դավաճան խմբավորում են գյուլենականները: Տա՛ Աստված, որ մի օր էլ Միացյալ Նահանգները հասկանա: Ցավոք սրտի, մինչ օրս չենք ստացել այն օգնությունը, որն ԱՄՆ-ից ակնկալել ենք»,- ասել է Չավուշօղլուն: Նա մասնավորապես ընդգծել է, որ, չնայած իրենց կողմից ուղարկված պաշտոնական շատ գրությունների ու դիմումների, ամերիկյան կողմը իրենց չի արտահանձնել, Գյուլենի դեմ որևէ հետաքննություն չի սկսել:

Նա ավելի վաղ անդրադարձել էր նաև ԱՄՆ կողմից արված հրապարակմանն այն մասին, թե Թուրքիան Սուդանի և Վենեսուելայի նման «անվտանգության տեսանկյունից երրորդ կատեգորիայի երկրների շարքում է»: «Մենք չպետք է շատ ուշադրություն դարձնենք գործընկերոջը ոչ սազական վերաբերմունքին: Թուրքիան ԱՄՆ-ից ավելի անվտանգ երկիր է»,- ասել էր նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031