Բաժիններ՝

2017 թվականին 32.4 մլն զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը գերմանացի լրագրողների հետ զրույցում խոսել է տուրիզմի ոլորտում 2017թ. Թուրքիայի գրանցած արդյունքների մասին:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ Քուրթուլմուշը նշել է, որ 2017թ. 32.4մլն զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա, որի արդյունքում  երկիրը  ունեցել է 26մլրդ դոլարի շահույթ:

«2017թ. անհավանական հաջողություն ունեցանք: Այդ ցուցանիշներն ավելի են բարձրանալու: Նպատակ ունենք, որ 2019թ. ցուցանիշները գերազանցեն 2014թ.ին:  Իսկ 2023թ. նպատակ ունենք, որ մեր երկիր այցելի 50մլն զբոսաշրջիկ և մենք էլ ունենանք 50մլրդ դոլարի շահույթ»,-ասել է Քուրթուլմուշը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ 2014թ. Թուրքիա մեկնած գերմանացի զբոսաշրջիկների թիվը հասել էր 5.5 մլն-ի: Իսկ  2017թ. Թուրքիա էր մեկնել ընդամենը 3.5մլն գերմանացի զբոսաշրջիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս