
Գվարդիոլան ԱՊԼ-ում բացառիկ ռեկորդ է սահմանել

Անգլիայի Պրեմիեր լիգայում հայտնի է դարձել դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչը: Մրցանակը նվաճել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան:
Մանչեսթերյան ակումբը դեկտեմբերին հաղթել է 6 անգամ և մեկ անգամ խաղացել է ոչ-ոքի:
Այս մրցանակով կատալոնացի մարզիչը նոր ռեկորդ գրանցեց: Գվարդիոլան դարձավ ամսվա լավագույն մարզիչ 4-րդ անգամ անընդմեջ: Մինչ այս ոչ մի մարզչի չէր հաջողվել նման արդյունք գրանցել:
Գվարդիոլայից բացի, լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Սեմ Էլարդեյսը («Էվերթոն»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Մաուրիսիո Պաչետինոն («Տոտենհեմ») և Ռոյ Հոջսոնը («Կրիստալ Պելաս»):
Սիրարփի Աղաբաբյան