Բաժիններ՝

Հզոր միջոց մազերի աճի համար. ընդամենը 2 բաղադրիչ

Դարչինը մազերի առողջության համար օգտագործվող լավագույն միջոցներից է։ Այն մեծ քանակով վիտամիններ ու հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք ամրացնում են մազերի ֆոլիկուլներն ու արագացնում մազերի աճը։ Budetezdorovy.ru-ն գրում է, որ օգտագործելու դեպքում այս միջոցը կարող է նաև նկատելիորեն բացացնել մազերի գույնը։

Ինչ է հարկավոր

  • 2 ճաշի գդալ բնական մեղր
  • 2 ճաշի գդալ դարչին
  • 3 ճաշի գդալ կոնդիցիոներ։

Ուշադիր եղեք. բաղադրիչների քանակը նախատեսված է երկար մազերի համար։ Եթե մազերը կարճ են, երկու անգամ պակասեցրեք դրանց քանակը։

Ինչպես պատրաստել

Կարդացեք նաև

  • Մեղրն ու դարչինն այնքան խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ավելացրեք կոնդիցիոները, կրկին խառնեք։
  • Քսեք մազերին ողջ երկայնքով։ Զգույշ եղեք. դեմքի մաշկին քսվելու դեպքում այս միջոցը կարող է կարմրածություն առաջացնել։ Պետք չէ այս միջոցը քսել գլխի մաշկին։
  • Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, գլուխը փաթաթեք սրբիչով։
  • Թողեք 30 րոպե։ Հանեք սրբիչը, ևս 4-5 ժամ դիմակը թողեք մազերին։
  • Գլուխը լվացեք տաք ջրով։

Եթե մազերը չոր են, հարկավոր է բաղադրիչներին ավելացնել մեկ թեյի գդալ ձիթապտղի կամ նշի յուղ։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս