«Որևէ խուճապային տրամադրություն նկատելի չէ». Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը ֆեսյբուքյան իր էջում գրում է. «Չնայած Իրանի Խուժաստան նահանգի որոշ քաղաքներում՝ Ահվազում, Դիզֆուլում և Շուշտարում բողոքի ցույցեր կան, բայց դրանք ընդհանուր առմամբ չեն ազդում քաղաքների առօրյա կյանքի վրա։

Ցույցերը խաղաղ են, այնքան էլ բազմամարդ չեն, սկսվում են երեկոյան և մեկ-երկու ժամից՝ ավարտվում։ Քաղաքներում հատուկ միջոցառումներ նկատելի չեն։ Կենտրոնական հրապարակնեում կան ոստիկանության ուժեղացված պարեկախմբեր՝ առանց հատուկ տեխնիկայի և միջոցների, որոնք չեն միջամտում գործընթացներին՝ իրականացնելով պասսիվ վերահսկողություն։։

Ընդհանուր առմամբ, տեսողական գնահատականով իրավիճակը կառավարելի է թվում, որևէ խուճապային տրամադրություն նկատելի չէ։ Շատերը համոզված են, որ արտասահմանյան ԶԼՄ-ներով իրավիճակի ուռճացում է տեղի ունենում՝ հատկապես Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ջանքերով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031