
Կոտայքի մարզում վարորդը վրաերթի է ենթարկել 77-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ժամը 19:30-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգել են, որ շտապօգնության հերթապահ խումբը ահազանգով մեկնել է Կարենիս գյուղ, որտեղ հայտնաբերել է կնոջ դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 19:00-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ 36-ամյա Մարգար Մարգարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 55 MM 057 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 77-ամյա Արփենիկ Կարապետյանին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Չարենացավանի բժշկական կենտրոն, այնուհետև ինքնակամ ներկայացել Ոստիկանության Չարենցավանի բաժին:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի