Բաժիններ՝

Ջերմուկում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ

Հունվարի 3-ին, ժամը 16:18-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի ջրվեժի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Չարենցի փողոցում ձյան մեջ արգելափակվել են «Mercedes E450» մակնիշի 74 HV 777 և «Nissan Tiida» մակնիշի 60 DG 999 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 3-ին, ժամը 15:56-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Իսրայել Օրու արձանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բարեկամություն փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում «Lexus» մակնիշի 80 GS 888 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս