Յուղերը՝ մազերի համար. կարևոր տեղեկություններ

Մազերն առողջացնելու, դրանք խնամելու համար կարող եք յուղեր օգտագործել։ Lady-journal.info-ն ներկայացրել է, թե ինչ նպատակով կարող եք օգտագործել յուղերը։

Կտավատի յուղը խոնավեցնում է չոր մազերը, դրանց բնական փայլ հաղորդում, սնուցում գլխամաշկը։ Կտավատի սերմերով դիմակներն օգնում են կանխարգելել մազաթափությունը։

Արևածաղկի յուղն  օգտագործվում է ճյուղավորված ծայրերին, եթե մազերը շատ չոր են։ Այս յուղով պատրաստված դիմակները խորհուրդ է տրվում օգտագործել ձմեռային եղանակին։

Կոկոսի յուղն օգնում է պաշտպանել մազերը դրանք հաճախակի լվանալու դեպքում, վերադարձնում է մազերի բնական փայլը։ Կոկոսի յուղով դիմակները խորհուրդ են տրվում՝ որպես պրոֆիլակտիկ միջոց՝ ձմեռային եղանակին։

Կարդացեք նաև

Նշի յուղն արդյունավետ միջոց է ջարդվող և չյուղավորված մազերի համար։ Յուղը հարկավոր է քսել գլխամաշկին, ապա տարածել մազերին։

Չիչխանի յուղն օգտագործվում է մազերի աճն արագացնելու նպատակով, ինչպես նաև՝ ճաղատացման դեպքում։ Այս յուղով դիմակները մազերին ծավալ և խտություն են հաղորդում։

Եթերային յուղերն ակտիվացնում են մազարմատների աշխատանքը, ինչը հնարավորություն է տալիս արագացնել դրանց աճը։ Մազերի համար նախատեսված դիմակներում օգտագործվում են իլանգ-իլանգի էքստրակտ, թեյի ծառի և ռոզմարինի, ավոկադոյի, բրնձի, ժոժոբայի և այլ յուղեր։

Արմավենու յուղը հանգստացնում է գրգռված գլխամաշկը, օգնում է ծավալ հաղորդել բարակ մազերին, օգտագործվում մազերը խոնավեցնելու համար։

Դեղձի յուղն օգնում է վերականգնել մազերի կառուցվածքը. խորհուրդ է տրվում օգտագործել չոր մազերի համար։

Կամֆորայի յուղը վերականգնում է վնասված մազերը, լավացնում արյան շրջանառությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում մազերի աճի վրա։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս