Բաժիններ՝

Ցանկանո՞ւմ եք ինչ-որ ուտեստով զարմացնել հյուրերին. փորձեք սա

Սովորական մսային կարկանդակով ոչ մեկին չեք զարմացնի: Բայց եթե ցանկանում եք ինչ-որ նոր և արտասովոր բան պատրաստել, ապա փորձեր արեք: Ինչո՞ւ, օրինակ, սովորական կարկանդակի փոխարեն՝ չպատրաստել մսով «տոպրակներ»:

Ջեռոցում պատրաստվող մսով «տոպրակներ»

Բաղադրիչներ. Խմորի համար

1. Ալյուր – 400 գ
2. Կաթ – 100 մլ
3. Ձու – 1 հատ
4. Աղ

Միջուկի համար

1. Տավարի փափկամիս – 500 գ
2. Սոխ – 1 հատ
3. Կարտոֆիլ – 4 հատ
4. Մսի արգանակ
5. Աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Բրգաձև մաղել ալյուրը և ավելացնել մեկ պտղունց աղ: Կենտրոնում փորվածք անել, լցնել հարած ձուն և կաթը: Խմոր հունցել: Հունցելուց հետո խմորը փաթաթել սննդային թաղանթով և մոտ 30 րոպե դնել սառնարանը:
2. Այդ ընթացքում կարելի է զբաղվել միջուկով: Դրա համար պետք է մանր քառակուսիների կտրատել միսը, սոխը և կարտոֆիլը: Կտրատելուց հետո խառնել և ըստ ճաշակի ավելացնել պղպեղ և աղ: Միջուկին կարելի է ավելացնել տարբեր համեմունքներ և կանաչիներ:
3. Տոպրակի համար միջուկը պատրաստ է, կարելի է անցնել կարկանդակների բուն պատրաստմանը: Խմորը բաժանել ոչ մեծ մասերը, դրանցից բլիթներ գրտնակել: Միջուկը դնել բլիթի կենտրոնում, եզրերը հավաքել և ամրացնել, որպեսզի ստացվի «տոպրակ»՝ փոքր բացվածքով: Տոպրակը կարելի է կապել կանաչ սոխով, այդպես ավելի գեղեցիկ կստացվի:
4. Տաքացնել ջեռոցը մինչև 180 աստիճան: Տոպրակը ցողել ձեթով, շարել կարկանդակները և թխել՝ մինչև պատրաստ լինելը:
5. Որպեսզի կարկանդակները ստացվեն ավելի համեղ և հյութեղ, պետք է ժամանակ առ ժամանակ դրանցից յուրաքանչյուրի մեջ բացվածքի միջոցով մսի արգանակ լցնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս