Բաժիններ՝

Ամանորյա մաֆիններ՝ սպիտակ և մուգ շոկոլադով

Էներգետիկ արժեքը մեկ չափաբաժնում

Կալորիականություն – 353 կկալ

Սպիտակուցներ – 3.7 գ

Ճարպեր – 2.5 գ

Կարդացեք նաև

Ածխաջրեր – 33.6 գ

Բաղադրիչներ

  1. Ալյուր՝ փխրեցուցիչով – 200 գ
  2. Շաքարավազ – 100 գ
  3. Արևածաղկի ձեթ – 10 ճ/գ
  4. Կաթ – 75 մլ
  5. Մուգ շոկոլադ – 50 գ
  6. Ձու – 1 հատ
  7. Չամիչ – 1 ճ/գ
  8. Չորացրած լոռամիրգ – 50 գ
  9. Սպիտակ շոկոլադ – 50 գ

Պատրաստման եղանակը

  1. Տաքացնել ջեռոցը մինչև 190 աստիճան: Փոքրիկ մաֆինների համար նախատեսված կաղապարների մեջ տեղադրել մեկական թղթե բաժակ:
  2. Թասի մեջ թեթևակի հարել ձուն, կաթը և արևածաղկի ձեթը:
  3. Մեկ այլ թասի մեջ խառնել ալյուրը՝ շաքարավազի հետ: Կենտրոնում փորվածք անել և լցնել ձվային խառնուրդը: Խառնել և բաժանել խմորը 2 թասերի մեջ:
  4. Մի թասիկի մեջ ավելացնել քերած մուգ շոկոլադը և չամիչը, իսկ մյուսում՝ քերած սպիտակ շոկոլադը և լոռամիրգը: Զգուշությամբ խառնել:
  5. Տեղադրել կաղապարների մեջ և թխել մոտ 25 րոպե:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս