
«ԱՊԼ-ում պետք է լինեն նման խաղեր». Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի ընթացիկ առաջնության և իր թիմի վերջին խաղի մասին: Հիշեցնենք, որ լոնդոնցիները «Լիվերպուլի» հետ խաղացին 3:3 հաշվով:
«Առաջին խաղակեսում մենք վախեցած էինք և չէինք խաղում մեր մակարդակում: Երկրորդ խաղակեսում մենք մեր մակարդակում էինք: Սա աննկարագրելի խաղ էր: Ես տխրում եմ, որ մենք չկարողացանք հաղթել, բայց ԱՊԼ-ում պետք է լինեն նման խաղեր: Դրականն այն է, որ մենք չհանձնվեցինք: Թիմը ցուցադրեց ֆանտաստիկ բնավորություն: Այս առումով ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստների համար, նրանք ցույց տվեցին, որ հոգեբանորեն լավ են պատրաստված:
Սակայն պետք է անել այնպես, որ թիմն առաջին րոպեներից պատրաստ դուրս գա խաղադաշտ: Ֆուտբոլիստները գիտեին, որ մրցակիցները հարձակվելու են առաջին իսկ րոպեից: Երբ պատրաստում ես ֆուտբոլիստներին խաղին, ցանկանում ես անել այնպես, որ նրանք պատրաստ լինեն, սակայն դրա պատճառով երբեմն ստեղծվում է ահեղ մրցակցի կերպար:
Պետք է նաև նշել ստեղծարար ֆուտբոլի մասին: Եթե չկան հարվածներ դարպասին, պաշտպանությունը փայլում է: Սակայն դա այն ֆուտբոլը չէ, որ ցանկանում են տեսնել հանդիսականները:
Սիրարփի Աղաբաբյան