Forbes-ը տարվա գործարար է հայտարարել Միխայիլ Ֆրիդմանին

«Ալֆա-գրուպ»-ի հիմնադիր եւ LetterOne լյուքսեմբուրգյան հոլդինգի բաժնետեր Միխայիլ Ֆրիդմանը, Forbes հանդեսի վարկածով, հայտարարվել է  տարվա գործարար։

Հրատարակությունը նշում է, որ Ֆրիդմանն առաջին ձեռնարկատերն է, որը տարվա գործարար է դառնում արդեն երկրորդ անգամ: Հինգ տարի առաջ 15 մլրդ դոլար կարողությամբ միլիարդատերը դարձել է 28 մլրդ դոլարով THK-BP «Ռոսնեֆտ»-ի բաժնետոմսերի 50 տոկոսի վաճառման գործարքի հիմնական կազմակերպիչը:

Հրատարակության տվյալներով՝ այս տարի Ֆրիդմանն օտարերկրյա ընկերություններում ներդրել է ավելի քան 5 մլրդ դոլար: LetterOne ընկերությունը 1,77 մլրդ եվրոյով գնել է առողջ սննդի Holland & Barrett անգլիական ցանցը եւ 3 մլրդ դոլար է ներդրել այն հիմնադրամում, որը ձեռք է բերել երկու ամերիկյան ընկերություններ՝ Parexel-ը եւ BakeMark-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս