Բաժիններ՝

Բնակարաններում դիեր են հայտնաբերվել

Դեկտեմբերի 17-ին, ժամը 21։31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը, որտեղ, կախված վիճակում, հայտնաբերել են 1974 թ. ծնված Ա. Խ.-ի դին:
***

Դեկտեմբերի 17-ին, ժամը 16:34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գալշոյան փողոցի թիվ 38/1 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին չի արձաքանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. խոհանոցի հատակին հայտնաբերել 1939 թ. ծնված Գ. Ս.-ի դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս