Բաժիններ՝

Billboard-ը հայտարարել է տարվա լավագույն երգերը

Billboard հանդեսը հրապարակել է անցնող տարվա 100 լավագույն երգերի վարկանիշը: Առաջին տեղը հրատարակությունը հատկացրել է «Bad Liar» թրեքին՝ Սելենա Գոմեսի կատարմամբ։

«Արծաթն» ստացել է Cardi B-ի «Bodak Yellow» կոմպոզիցիան: Առաջատարների եռյակը եզրափակում է Քելվին Հարիսի եւ Ֆրենք Օուշենի «Slide» երգը:

Լուիս Ֆոնսի եւ Դեդի Յանկիի՝ YouTube-ում դիտումների թվով ռեկորդ սահմանած «Despacito» կոմպոզիցիային՝ Ջասթին Բիբերի մասնակցությամբ, հանդեսը շնորհել է չորրորդ տեղը:

Նաեւ թոփ-10-ում տեղ են գտել « XO TOUR Llif3»-ը՝ Lul Uzi Ver-ի կատարմամբ, Քենդրիք Լամարի «Humble»-ը, «Mi Gente» երգի ռեմիքսը, որը կատարել են J Balvin-ը եւ Ուիլի Ուիլյամը՝ Բեյոնսեի մասնակցությամբ, ինչպես նաեւ One Direction խմբից բրիտանացի երգիչ Հարրի Սթայլսի «Sign of the Times» կոմպոզիցիան, որն առաջին տեղն է զբաղեցրել «Rolling Stone հանդեսի տարվա լավագույն երգերի թոփ-50-ի վարկանիշում: Իններորդ եւ տասներորդ տեղերում հայտնվել են «I Feel It Coming» թրեքը, որը կատարվել է The Weeknd-ի եւ ֆրանսիական Daft Punk դուետի կողմից, եւ «Feel it Still»-ը, որը կատարել են Portugal-ի երգիչները:

Billboard ամերիկյան հանդեսը թողարկվում է 1894 թվականից: Հրատարակությունը նվիրված է երաժշտական ինդուստրիային եւ հայտնի է իր չարթերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս