Նիհարեք՝ առանց առողջությանը վնասելու

Եթե ցանկանում եք ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, ձեզ օգնության կհասնի այս հագեցնող կոկտեյլը։ Այն պատրաստվում է տանձից, չիայի սերմերից ու վարսակի փաթիլներից, որոնք մեծ քանակով սննդարար նյութեր են պարունակում և օգնում են արագ հագեցածության զգացում ունենալ։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս կոկտեյլն օգնում է լավացնել լյարդի, երիկամների ու աղիների աշխատանքը, ինչը հնարավորություն է տալիս մի քանի կիլոգրամ կորցնել՝ առանց առողջությանը վնասելու։ Երեք բաղադրիչներն էլ մեծ քանակով բջջանյութ են պարունակում, որն ազդում է աղիների աշխատանքի վրա և երկար ժամանակ հագեցածության զգացում ապահովում։

Տանձը մեծ քանակով բջջանյութ է պարունակում, կալիում, նյութեր, որոնք միզամուղ հատկություն ունեն, ինչն օգնում է ազատվել հեղուկի կուտակումից, որովայնի փքվածությունից։ Տանձը նաև ածխաջրեր է պարունակում, որոնք օրգանիզմի կողմից աստիճանաբար են յուրացվում։

Չիայի սերմերն օգնում են կարգավորել աղիների աշխատանքը, ինչի արդյունքում նիհարելն ավելի հեշտ է լինում։ Դրանցում պարունակվող բջջանյութը հոգ է տանում նյութափոխանակության համակարգի օրգանների առողջության մասին՝ խթանելով կուտակված տոքսինների դուրսբերումը։ Անհրաժեշտ է նշել նաև, որ չիայի սերմերը պարունակում են հակաօքսիդանտներ, սպիտակուցներ, ճարպաթթուներ, հանքանյութեր, այդ թվում՝ կալցիում։ Այս սերմերը հագեցածության զգացում կպարգևեն և հոգ կտանեն լյարդի առողջության մասին։

Կարդացեք նաև

Վարսակ։ Վարսակ խորհուրդ է տրվում նիհարել ցանկացողներին, քանի որ այն սննդարար նյութեր և բջջանյութ է պարունակում։ Այն լավ հագեցնում է, երկար ժամանակ օրգանիզմն ապահովում էներգիայով, հանգստացնում նյարդային համակարգը։

Ինչպես պատրաստել. բաղադրիչներ

  • 2 հասած տանձ
  • 1 ճաշի գդալ չիայի սերմեր՝ 14 գրամ
  • 3 ճաշի գդալ վարսակ՝ 30 գրամ
  • 1 բաժակ ջուր՝ 200 մլ
  • մեղրախոտ՝ ըստ ցանկության։

Պատրաստման եղանակը։ Քնելուց առաջ չիայի սերմերն ու վարսակի թրջեք մի բաժակ ջրով։ Առավոտյան լցրեք բլենդերի մեջ՝ ավելացնելով նաև տանձի կտորները։ Լավ խառնեք, մինչև ստանաք միասեռ զանգված։

Ինչպես և երբ օգտագործել։ Կոկտեյլը կարող եք օգտագործել նախաճաշին կամ օրվա երկրորդ կեսին։ Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր։ Կարող եք օգտագործել մեկ ամիս, ապա մեկ ամիս ընդմիջել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս