Ամեն առավոտ խմեք սա ու տեսեք՝ ինչ կկատարվի օրգանիզմի հետ
Հյուծվածության արդյունքում օրգանիզմը սթրեսի է ենթարկվում, հոգնում ֆիզիկապես ու հոգեպես։ Fithacker.ru-ն գրում է, որ հարկավոր է կանխարգելել օրգանիզմի հյուծումը՝ տհաճ հետևանքներից խուսափելու համար։ Մշտական լարվածությունն իր ետևից կարող է բերել հորմոնալ անհավասարակշռություն, նյութափոխանակության դանդաղում, իմունային համակարգի թուլացում և այլն։
Օրգանիզմը չսպառելու համար հարկավոր է այն ապահովել անհրաժեշտ նյութերով։ Այդ նպատակով կարող եք ամեն առավոտ օգտագործել այս կոկտեյլը։
Բաղադրիչներ
- 1 բանան
- 3 ելակ
- 4 ճաշի գդալ վարսակի ալյուր
- 2 սառույց
- մեղրախոտ։
Պատրաստման և օգտագործման եղանակը։ Այս կոկտեյլի պատրաստումը շատ պարզ է։ Պարզապես հարկավոր է բլենդերի մեջ խառնել բոլոր բաղադրիչները, մինչև ստանաք միասեռ զանգված։ Ապա մի փոքր ջուր ավելացրեք, որպեսզի կոկտեյլը շատ խիտ չլինի։
Մի մոռացեք, որ հարկավոր է ակտիվ կենսակերպ վարել, մարզվել, հավասարակշռված սննդակարգի հետևել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը