Բաժիններ՝

Այսքան ժամանակ դուք սխալ եք պատրաստել սուրճը. ահա, թե ինչպես է պետք եփել այն

Եթե նույնիսկ Դուք սուրճի իսկական սիրահար եք, և գիտեք՝ ինչպես պատրաստել այդ թարմացնող ըմպելիքը, «Ежевика»-ն, այնուամենայնիվ, կզարմացնի Ձեզ՝ ներկայացնելով խորհուրդներ, որոնք սուրճն էլ ավելի համեղ կդարձնեն: 

1. Հնարավոր չէ պատրաստել համեղ սուրճ՝ օգտագործելով հոսող ջուր:

2. Սուրճը պետք չէ արագ եփել: Սուրճը դրեք հնարավորինս ցածր կրակի վրա:

3. Եթե սրճեփի վերին հատվածը նեղ է, սուրճն ավելի բուրավետ կստացվի:

4. Գդալի ծայրով սուրճի մեջ աղ ավելացրեք՝ բույրն ընդգծելու համար:

5. Կարող եք նաև կոճապղպեղ ավելացնել: Այն տեղադրեք սրճեփի մեջ՝ մինչև ջրի ավելացնելը:

6. Շագանակագույն շաքարը միայն բարելավում է սուրճի համը: 

7. Եթե ցանկանում եք իսկապես համեղ սուրճ գնել, գնեք ամողջական հատիկավոր սորճ և տանը մանրացրեք այն:

8. Սուրճը չպետք է եռա: Երբ փրփուրն ուզում է բարձրանալ, սրճեփը վերցրեք կրակի վրայից: 

9. Մի շտապեք սուրճը անմիջապես լցնել բաժակնրի մեջ: Թողեք, որպեսզի այն սրճեփի մեջ մեկ րոպե հանգստանա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս