
Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Մագնուս Կարլսենն է

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանն ավարտում է ելույթները Լոնդոնի մրցաշարում:
«London chess classic»-ի վերջին տուրում Արոնյանի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով 8-րդ տուրում անակնկալ պարտություն էր կրել:
Այժմ Արոնյանն ունի 4 միավոր և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: Առաջատարը Յան Նեպոմնյաշչին է, ով ունի 5,5 միավոր:
Մրցաշարը, որի մրցանակային ֆոնդը կազմում է 300.000 ԱՄՆ դոլար, կտևի մինչև դեկտեմբերի 11-ը: «London Chess Classic»-ի գործող չեմպիոնը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: Այս մրցաշարում առավելագույնը՝ չորս անգամ հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (2009, 2010, 2012, 2015):