7 բան, որ պետք է խիստ գաղտնի պահել. Որո՞նք են այս զգուշության պատճառները
Հնդկացի իմաստունները խորհուրդ են տալիս խիստ գաղտնի պահել հետևյալ 7 բաները:
Երբ դու երջանիկ ես, ուզում ես, որ այդ մասին ողջ աշխարհն իմանա: Սակայն երջանկությունը, ինչպես գիտենք, լռություն է սիրում: Բացի երջանկությունից, էլի բաներ կան, որ պետք է գաղտնի պահել:
1. Ձեր պլանները
Ոչ, խոսքը, բնականաբար, հյութաքամիչ գնելու կամ վաղը ֆիլմ դիտելու մասին չէ, այլ ավելի գլոբալ բաների: Հատկապես հեռուն գնացող պլանների մասին չարժե շեփորահարել, քանի դեդ դրանք փոքրիշատե իրական գծեր ձեռք չեն բերել, իսկ ավելի լավ է, քանի դեռ չեն իրականացել:
Որո՞նք են այս զգուշության պատճառները: Նախ՝ շատ հաճախ պլանները սոսկ գաղափարներ են, որոնք կամ մեռնում են օտար հոռետեսության և քննադատության ճնշման ներքո, կամ, որ քիչ չի հանդիպում, հավանության չափաբաժին ստանալով՝ մարդը հավանաբար դրանք կյանքի կկոչի ոչ նախկին ոգևորությամբ:
2. Բարի գործեր
Քրիստոնեական կրոնի մեջ ողջ բարությունը, որը դուք գործում եք, պետք է գաղտնի անել: Եվ այդ ժամանակ, ինչպես առաքյալներից մեկն է ասում, Աստված կտեսնի և կհատուցի: Սա բացարձակ արդար է և վերաբերում է ցանկացած կրոնն իր մեջ կրողին:
Ամեն քայլափոխի իր բարեգործությամբ պարծեցող մարդը ոչ թե հիացմունք, այլ նողկանք է հարուցում: Եվ այդ բարեգործությունն էլ նրա համար սոսկ իր Ես-ի բավարարման միջոց է: Հնդկացի իմաստուններն ասում են, որ ոչինչ այնպես չի սպանում բարեգործությունը, որքան հպարտությունը:
3. Ժուժկալություն
Պետք է լռել նաև այն մասին, թե որքան խիստ կենսակերպ եք դուք վարում: Քնի, սննդի, սեքսուալ կյանքի սահմանափակումներն օգտակար են, բայց միայն այն դեպքում, եթե արվում են էմոցիոնալ բաղկացուցիչի հետ համատեղ:
4. Տղամարդկություն և հերոսություն
Մեր կողմից ապրված ներքին փորձությունները պակաս գնահատելի չեն, քան արտաքին փորձությունները, սակայն առաջինները մարդկանց համար տեսանելի են անզեն աչքով, իսկ երկրորդները գաղտնիք են մնում: Իսկ ինչո՞ւ է պետք լռել դրանց մասին:
Մի կողմից՝ դուք առանց այդ էլ, որպես պարգև՝ իմաստնություն և փորձ եք ստացել, իսկ մյուս կողմից՝ դա ձեզ կպաշտպանի ավելորդ հպարտությունից: Ինչպես ասում են, զնգում է այն, ինչի ներսը դատարկ է:
5. Հոգևոր գիտելիքներ
Այնքան գիտելիքներ, որքան դուք ունեք, հնարավոր է՝ քչերը ունենան, բայց դրանով պետք չէ պարծենալ: Ձեր ներքին փոփոխություններն առանց այն էլ Ձեր կյանքի վրա ազդեցություն են թողնում: Այդ պատճառով էլ, ինչպիսին էլ որ դրանք լինեն, պահեք ձեր մեջ:
6. Խնդիրներ ընտանիքում
Եթե դուք կին եք, ձեր ընկերուհիների ու բարեկամների մոտ լռեք ձեր ամուսնու թերությունների մասին: Իսկ եթե ամուսին եք, ոչ մի վատ բան մի ասեք ձեր մնոջ մասին: Այդ կերպ դուք, իհարկե, կոնֆլիկտները չեք հարթի, սակայն մարդիկ ձեր մտերիմների մասին լավ կարծիք չեն կազմի: Ամուր է այն ընտանիքը, ուր աղբը տնից դուրս չեն հանում:
7. Ուրիշների արարքների և նեգատիվի մասին
Կարելի է կոշիկները կեղտոտել, բայց կարելի է և ապականել հոգին: Հոգին կեղտոտվում է բամբասանքներից, այլոց ոչ գեղեցիկ արարքները վերապատմելիս, մեղադրելիս, տգեղ արտահայտություններից: Եթե դուք նման մի բանի ականատեսն եք եղել, թողեք՝ այդ նեգատիվը մեռնի ձեր հոգու լռության մեջ: Այդ վարակը մի տարածեք:
Պատրաստեց 168.am-ը