Բաժիններ՝

Կրիշտիանու Ռոնալդուն նվաճեց կարիերայի 5-րդ «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց 2017թ. լավագույն ֆուտբոլիստն ըստ ֆրանսիական հեղինակավոր France Football պարբերականի: Քվեարկության արդյունքում Կրիշը առաջ անցավ իր գլխավոր մրցակցից՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիից և մոլորակի ամենաթանկ ֆուտբոլիստ Նեյմարից:

Պորտուգալացին 2017 թվականի ընթացքում նվաճել է 4 տիտղոս՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, Իսպանիայի չեմպիոնի ու սուպերգավաթակրի կոչումները և Եվրոպայի սուպերգավաթը։ Բացի այդ, նա արժանացել է FIFA The Best մրցանակին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս